Զարիֆ.Նախարարությունը հետևում է, որպեսզի ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը դատապարտի ԱՄՆ-ի քայլերը
(last modified Wed, 13 Jan 2021 13:43:01 GMT )
Հունվար 13, 2021 17:13 Asia/Tehran
  • Զարիֆ.Նախարարությունը հետևում է, որպեսզի ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը դատապարտի ԱՄՆ-ի քայլերը

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ նախարարությունը հետևում է, որպեսզի ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը դատապարտի ԱՄՆ-ի քայլերը:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱԳ նախարարությունը հետևում է, որպեսզի ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը դատապարտի ԱՄՆ-ին՝ որոշ սպանությունների հարցով: Նա հավելել է. «Իրանի ու Իրաքի դատական մարմինները հետևում են, որպեսզի գեներալ Սոլեյմանիի ու նրա ուղեկցիների սպանությունը արժանանա իրավական դատապարտման»:

Զարիֆը հավելել է, որ Իրաքի դատական գերագույն դատական խորհուրդը վճիռ է կայացրել՝ վերոնշյալ սպանությունների համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ձերբակալելու վերաբերյալ: Նա հավելել է. «Վճիռը կայացվել է Իրանի ԱԳՆ-ի և այլ կառույցների ջանքերի արդյունքում»:

ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սոլեյմանին, Իրաքի Հաշդ ալ Շաբի ուժերի հրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը նահատակվեցին 2020թ հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի ահաբեկիչ ուժերի  իրականացրած ավիահարձակման հետևանքով: