Իրանը և Թուրքիան համագործակցում են սահմանային շրջաններում անվտանգության ապահովման գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i131016-Իրանը_և_Թուրքիան_համագործակցում_են_սահմանային_շրջաններում_անվտանգության_ապահովման_գործում
ԻԻՀ ոստիկանության զորքերի սահմանապահ ուժերի հրամանատարը հայտարարել է. «Սահմանային տարածքների ապահովման հարցում Իրանը և Թուրքիան աշխատում են համակարգված և այդ ուղղությամբ համագործակցություններն առաջիկայում ընդլայնվելու են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2021 05:55 Asia/Tehran
  • Իրանը և Թուրքիան համագործակցում են սահմանային շրջաններում անվտանգության ապահովման գործում

ԻԻՀ ոստիկանության զորքերի սահմանապահ ուժերի հրամանատարը հայտարարել է. «Սահմանային տարածքների ապահովման հարցում Իրանը և Թուրքիան աշխատում են համակարգված և այդ ուղղությամբ համագործակցություններն առաջիկայում ընդլայնվելու են»:

Բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին, Արևմտյան Ատրպատական և Քուրդիստանի նահանգների սահմանային ուժերի հրամանատարների և Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարի հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած հանդիպումից հետո Բանե շրջանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ տեղեկատվության փոխանակումը նպաստելու է տարածաշրջանում անվտանգության պահպանմանը: Նա հավելել է. «Իրանի և Թուրքիայի միջև առկա է բարձր մակարդակի համագործակցություն: Որոշում է  կայացվել, որ  երկու երկրների սահմաններին ցանկացած միջադեպի դեպքում, սահմանապահների միջև սերտ հաղորդակցություն  լինի, և խնդիրը արագ լուծվի»: 

Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության զորքերի սահմանապահ հրամանատարը  նշել է, որ զինված ընդդիմադիր խմբավորումների հետ սահմանամերձ շրջաններում բախումների ժամանակ Թուրքիայի  և Իրանի սահմանապահ ուժերն ունեցել են կորուստներ, հավելելով. «Հանդիպմանը ժամանակ տեղեկատվություն է փոխանակվել սահմաններին կայուն անվտանգությունը պահպանելու ուղղությամբ և իրականացվել է հանցագործների փոխանակում»: