Իրանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 30 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i131160-Իրանից_դեպի_ԵԱՏՄ_երկրներ_արտահանման_ծավալն_աճել_է_30_տոկոսով
Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունը հայտնել է,որ Իրանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 30 տոկոսով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2021 12:37 Asia/Tehran
  • Իրանից դեպի  ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 30 տոկոսով

Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունը հայտնել է,որ Իրանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 30 տոկոսով։

Անցած մեկ տարվա ընթացքում գրանցված այս 30 տոկոս աճը վերաբերում է արտահանումների արժեքին։

Ուրեմն Իրանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը քաշի առումով աճել է 8 տոկոսով, իսկ արժեքի առումով 30 տոկոսով։

Նաև, անցած տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության հինգ անդամ երկրների հետ Իրանի առևտրի ծավալը կազմել է 3 միլիարդ 419 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով:

Ներկայումս ԵԱՏՄ կազմում ընդգրկված են հինգ երկրներ՝ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունը: