Իրանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 30 տոկոսով
Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունը հայտնել է,որ Իրանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 30 տոկոսով։
Անցած մեկ տարվա ընթացքում գրանցված այս 30 տոկոս աճը վերաբերում է արտահանումների արժեքին։
Ուրեմն Իրանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը քաշի առումով աճել է 8 տոկոսով, իսկ արժեքի առումով 30 տոկոսով։
Նաև, անցած տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության հինգ անդամ երկրների հետ Իրանի առևտրի ծավալը կազմել է 3 միլիարդ 419 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով:
Ներկայումս ԵԱՏՄ կազմում ընդգրկված են հինգ երկրներ՝ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունը: