Զարիֆ. ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տվել վճարել ՄԱԿ-ի պարտքը
https://parstoday.ir/hy/news/iran-i131504-Զարիֆ._ԱՄՆ_ն_Իրանին_թույլ_չի_տվել_վճարել_ՄԱԿ_ի_պարտքը
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ՄԱԿ-ում Իրանի քվեարկությունը կասեցնելու միակ պատճառը պարտքն է կազմակերպությանը, որի վճարման աղբյուրը կառավարությունը հաստատել է, սակայն ԱՄՆ-ն արգելք է հանդիսացել դրա վճարման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2021 12:17 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տվել վճարել ՄԱԿ-ի պարտքը

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ՄԱԿ-ում Իրանի քվեարկությունը կասեցնելու միակ պատճառը պարտքն է կազմակերպությանը, որի վճարման աղբյուրը կառավարությունը հաստատել է, սակայն ԱՄՆ-ն արգելք է հանդիսացել դրա վճարման համար:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրն անդրադառնալով ՄԱԿ-ին 16 միլիոն դոլար  Իրանի պարտքի պատճառով կազմակերպությունում Թեհրանի քվեարկության իրավունքի դադարեցմանը, հայտարարել է.«Իրանի կառավարությունը գումարը հատկացրել է Հարավային Կորեայում իր ակտիվներից, բայց ԱՄՆ-ը հրաժարվել է գումարը փոխանցել ՄԱԿ-ի հաշվին»:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այս կապակցությամբ հայտարարել է է,«Իրանի Իսլամական Հանրապետությունը պահանջում է, որպեսզի ԱՄՆ-ի առաջացրած խոչընդոտների պատճառով, ՄԱԿ-ին Իրանի անդամավճարները չփոխանցվեն  ամերիկյան միջնորդ բանկի միջոցով, կամ  կազմակերպությունը երաշխավորի փոխանցման ուղու անվտանգությունը»: