Զարիֆ. ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տվել վճարել ՄԱԿ-ի պարտքը
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ՄԱԿ-ում Իրանի քվեարկությունը կասեցնելու միակ պատճառը պարտքն է կազմակերպությանը, որի վճարման աղբյուրը կառավարությունը հաստատել է, սակայն ԱՄՆ-ն արգելք է հանդիսացել դրա վճարման համար:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրն անդրադառնալով ՄԱԿ-ին 16 միլիոն դոլար Իրանի պարտքի պատճառով կազմակերպությունում Թեհրանի քվեարկության իրավունքի դադարեցմանը, հայտարարել է.«Իրանի կառավարությունը գումարը հատկացրել է Հարավային Կորեայում իր ակտիվներից, բայց ԱՄՆ-ը հրաժարվել է գումարը փոխանցել ՄԱԿ-ի հաշվին»:
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այս կապակցությամբ հայտարարել է է,«Իրանի Իսլամական Հանրապետությունը պահանջում է, որպեսզի ԱՄՆ-ի առաջացրած խոչընդոտների պատճառով, ՄԱԿ-ին Իրանի անդամավճարները չփոխանցվեն ամերիկյան միջնորդ բանկի միջոցով, կամ կազմակերպությունը երաշխավորի փոխանցման ուղու անվտանգությունը»: