Զարիֆ. Իրանը փորձում է վեցակողմ միություն ձևավորել Կովկասի տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/iran-i131810-Զարիֆ._Իրանը_փորձում_է_վեցակողմ_միություն_ձևավորել_Կովկասի_տարածաշրջանում
Իրանը փորձում է վեցակողմ համագործակցության միություն ձևավորել Կովկասի տարածաշրջանում: Այս մասին տեղեկացրել է Իրանի ԱԳ նախարարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2021 13:27 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը փորձում է վեցակողմ միություն ձևավորել Կովկասի տարածաշրջանում

Իրանը փորձում է վեցակողմ համագործակցության միություն ձևավորել Կովկասի տարածաշրջանում: Այս մասին տեղեկացրել է Իրանի ԱԳ նախարարը:

Երեքշաբթի օրը Մոսկվա ժամանելու ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Թեհրանը ցանկանում է վեցակողմ համագործակցության միություն ձևավորել Կովկասի տարածաշրջանում և դա  տարածաշրջանի երկրներ կատարած իմ այցի կարևորագույն նպատակն է»:

Անդրադառնալով Թեհրան-Մոսկվա ռազմավարական հարաբերությունների խորությանը, Զարիֆը հստակեցրել է.«Այցի ընթացքում ՌԴ-ի ԱԳ նախարարի հետ խորհրդակցելու ենք տարածաշրջանի զարգացումների, հատկապես՝ Ղարաբաղի խնդրի, ՀԳՀԾ-ի և միջազգային խնդիրների, այդ թվում՝ Սիրիայի, Աֆղանստանի, և Եմենի խնդիրների շուրջ»:

Նշելով, որ ՌԴ-ի ԱԳ նախարարի հետ զրուցելու է միջազգային պայմանների, ՀԳՀԾ-ի և համաձայնության անդամների կողմից իրենց հանձնառությունների իրագործման անհրաժեշտության մասին, Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Իրանի ու ՌԴ-ի համագործակցության կարևորագույն առանցքներն են ՀԳՀԾ-ի անդամների կողմից իրենց հանձնառությունների իրագործման անհրաժեշտությունը և տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Սիրիայի և Եմենի իրավիճակը»:

Իր տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը այսօր առավոտյան ժամանել է Մոսկվա: