Զարիֆ.ԱՄՆ-ի նորընտիր կառավարությունը մինչ այժմ միայն խոսել է ու չի գործել
Նշելով որ ի տարբերություն Վաշինգտոնի, Թեհրանը հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ին Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ի նորընտիր կառավարությունը մինչ այժմ միայն խոսել է և ոչ մի գործ չի արել»:
Իրանի ԱԳ նախարարը, որ այժմ գտնվում է Մոսկվայում, երեքշաբթի երեկոյան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հիշեցնելով, որ ԱՄՆ-ն նույնիսկ Օբամայի օրոք հավատարիմ չի եղել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին, ասել է. «Եթե ամերիկացիները վերջ չեղարկեն պատժամիջոցները, դադարեցնեն Իրանի ու աշխարհի տնտեսական հարաբերություններին իրենց միջամտությանը և Իրանը տեսնի դրա արդյունքը, այս ժամանակ Թեհրանը նույնպես կգործադրի ՀԳՀԾ-ով ստանձնած իր հանձնառությունները»:
Անդրադառնալով Իրան-ՌԴ բարեկամական հարաբերություններին, Զարիֆը հավելել է.«Այս հարաբերությունները անցյալը ավելի հին է, քան ԱՄՆ-ի պատմությունը»:
Ղարաբաղի խնդրի մասին Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Անվտանգության առումով Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումն Իրանի համար անհրաժեշտ էր»:
ՌԴ-ի ԱԳ նախարարը նույնպես Թեհրան-Մոսկվա հարաբերությունները բարեկամական է որակել և ասել է.«Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ զրուցել ենք Բուշեհրի ատոմակայանի նոր միավորների կառուցման մասին»: