Զարիֆը Թբիլիսիում քննարկել է Սեւ ծովը Պարսից ծոցի հետ կապող տարանցիկ միջանցքը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում քննարկել է Սեւ ծովը Պարսից ծոցի հետ կապող տարանցիկ միջանցքը:
Վրաստան կատարած վեցժամյա այցի վերջում Զարիֆը Twitter-ում գրել է, որ հանդիպել է Վրաստանի նախագահի եւ վարչապետի հետ եւ հեռախոսազրույց ունեցել կարանտինում գտնվող ԱԳՆ ղեկավարի հետ: «Հիանալի քննարկումներ բազմամյա երկկողմ կապերի եւ տարածաշրջանային համագործակցության շուրջ, մասնավորապես՝ Սեւ ծովը Պարսից ծոցի հետ կապող տարանցիկ միջանցքի հարցով»,-նշել է նա:
Տարածաշրջանային այցի շրջանակում Զարիֆն այցելել է Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Վրաստան եւ քննարկումներ անցկացրել այդ երկրների պաշտոնյաների հետ: Այսօր նա կմեկնի Ստամբուլ:
Զարիֆն ասել է, որ տարածաշրջանային այցի նպատակն է տարածաշրջանում լարվածության նվազեցումն ու հարեւան երկրների հետ համագործակցության զարգացումը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio