Զարիֆը Թբիլիսիում քննարկել է Սեւ ծովը Պարսից ծոցի հետ կապող տարանցիկ միջանցքը
https://parstoday.ir/hy/news/iran-i132096-Զարիֆը_Թբիլիսիում_քննարկել_է_Սեւ_ծովը_Պարսից_ծոցի_հետ_կապող_տարանցիկ_միջանցքը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում քննարկել է Սեւ ծովը Պարսից ծոցի հետ կապող տարանցիկ միջանցքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2021 08:45 Asia/Tehran
  • Զարիֆը Թբիլիսիում քննարկել է Սեւ ծովը Պարսից ծոցի հետ կապող տարանցիկ միջանցքը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում քննարկել է Սեւ ծովը Պարսից ծոցի հետ կապող տարանցիկ միջանցքը:

Վրաստան կատարած վեցժամյա այցի վերջում Զարիֆը Twitter-ում գրել է, որ հանդիպել է Վրաստանի նախագահի եւ վարչապետի հետ եւ հեռախոսազրույց ունեցել կարանտինում գտնվող ԱԳՆ ղեկավարի հետ: «Հիանալի քննարկումներ բազմամյա երկկողմ կապերի եւ տարածաշրջանային համագործակցության շուրջ, մասնավորապես՝ Սեւ ծովը Պարսից ծոցի հետ կապող տարանցիկ միջանցքի հարցով»,-նշել է նա:

Տարածաշրջանային այցի շրջանակում Զարիֆն այցելել է Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Վրաստան եւ քննարկումներ անցկացրել այդ երկրների պաշտոնյաների հետ: Այսօր նա կմեկնի Ստամբուլ:

Զարիֆն ասել է, որ տարածաշրջանային այցի նպատակն է տարածաշրջանում լարվածության նվազեցումն ու հարեւան երկրների հետ համագործակցության զարգացումը: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio