Զարիֆ. ԱՄՆ-ն պետք է վերադառնա իր պարտավորությունների կատարմանը
(last modified Tue, 02 Feb 2021 04:33:23 GMT )
Փետրվար 02, 2021 08:03 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ն պետք է վերադառնա իր պարտավորությունների կատարմանը

Նշելով, որ Իրանի գործողությունները համապատասխանում են միջուկային համաձայնագրի դրույթներին, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է վերադառնա իր ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Երկուշաբթի օրը, CNN- ին տված հարցազրույցում, Զարիֆն ասել է. «Միացյալ Նահանգները պետք է ստեղծի համապատասխան պայմաններ՝ ՀԳՀԾ վերադառնալու համար, քանի որ համաձայնագրից դուրս է եկել սեփական որոշման համաձայն, առանց իր դիրքն այնտեղ ամրապնդելու»:

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Մյուս կողմից, Իրանն օգտվում է միջուկային համաձայնագրի մեխանիզմներից՝ իր պարտավորությունները կրճատելու համար: Եթե կարդաք միջուկային համաձայնագրի 36-րդ հոդվածը, պարզ կդառնա, որ Թեհրանը հավատարիմ է մնացել պայմանագրին»:

Զարիֆի խոսքերով. «Հիմա  ԱՄՆ-ն պետք է վերադառնա իր պարտավորությունների կատարմանը և այդ պարագայում, Իրանը պատրաստ կլինի դիմել պատասխան քայլի»: