Գեներալ Բաղերի. Միացյալ Նահանգները և Սիոնիստական ռեժիմը հայտնվել են ռազմավարական փակուղում
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է.«Միացյալ Նահանգները և Սիոնիստական ռեժիմն Իրանի իսլամական հեղափոխությանն ընդդիմանալու հարցում հայտնվել են ռազմավարական փակուղում»:
Գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, երեքշաբթի օրը Իսլամական փառահեղ հեղափոխության հաղթանակի առիթով հղած ուղերձում, նշել է.«Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից 42 տարի անց, չնայած Միացյալ Նահանգների ատելի ու ահաբեկչական ռեժիմի գլխավորած իմպերիալիստական համակարգի թշնամանքին, իսլամական Իրանը հաստատակամ քայլերով շարժվում է իր վսեմ ու քաղաքակրթություն կերտող իղձերի ուղղությամբ»:
Գեներալ-մայոր Բաղերին հավելել է. «Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի և իսլամական Իրանի խոհեմ ու գիտակից ժողովրդի շնորհիվ, իսլամական հեղափոխության և Իրանի ժողովրդին ընդդիմանալու հարցում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային նպատակներն ու ռազմավարությությունները ձախողել են»:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է. «Իրանի զինված ուժերը տիրապետելով թշնամիների քայլերի ու գործողության վայրի վերաբերյալ ինֆորմացիային, պատրաստ են վճռականորեն դիմակայել տարածաշրջանային ու արտատարածաշրջանային թշնամիների ցանկացած սպառնալիքին և ագրեսիային»: