Բելգիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Ի նշան բողոքի իրանցի դիվանագետի վերաբերյալ Բելգիայի Անտվերպենի դատարանի կայացրած որոշման դեմ, Բելգիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն:
Երեքշաբթի օրը, Արևմտյան Եվրոպայի հարցով Իրանի ԱԳ նախարարի տեղակալը Բելգիայի դեսպանին Իրանի խիստ բողոքն է փոխանցել Անտվերպենի դատարանի կողմից իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադիի վերաբերյալ կայացված անօրինական վճռի դեմ:
Հանդիպման ընթացքում արևմտյան Եվրոպայի հարցով Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Փեյման Սաադաթն ասել է. «Անտվերպենի դատարանը խախտել է միջազգային իրավունքը և անտեսել է ԻԻՀ-ի նկատմամբ Բելգիայի հանձնառությունները, ուստի ԻԻՀ-ն այդ վճիռը երբեք վավերական չի համարելու»:
Սաադաթը շեշտել է.«Ասադոլլահ Ասադիի ձերբակալման, դատավարության ու դատապարտման ու վճռի կայացման գործընթացը հակասում է Վիեննայի 1961-ի կոնվենցիային ու զուրկ է օրիանականությունից»:
Խախտելով Վիեննայի 1961-ի կենվենցիայի դրույթները, Բելգիայի Անտվերպենի դատարանն իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադիին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: