Ադրբեջանական բանակի մասշտաբներով տեղի են ունենում հրամանատարաշտաբային մարզումներ
https://parstoday.ir/hy/news/world-i232610-Ադրբեջանական_բանակի_մասշտաբներով_տեղի_են_ունենում_հրամանատարաշտաբային_մարզումներ
Ադրբեջանական բանակի մասշտաբներով տեղի են ունենում հրամանատարաշտաբային մարզումներ։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները, մարզումները տեղի են ունենում 2025թ. պատրաստման պլանի համապատասխան։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 15, 2025 18:02 Asia/Tehran
  • Ադրբեջանական բանակի մասշտաբներով տեղի են ունենում հրամանատարաշտաբային մարզումներ

Ադրբեջանական բանակի մասշտաբներով տեղի են ունենում հրամանատարաշտաբային մարզումներ։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները, մարզումները տեղի են ունենում 2025թ. պատրաստման պլանի համապատասխան։

«Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրինությունների, զորատեսակների եւ զինված ուժերի ստորաբաժանումների, ինչպես նաեւ հատուկ համակցված բանակի շտաբի ներգրավմամբ անցկացվող մարզումների պլանի համաձայն՝ գործողություններն իրականացվում են ռազմական որոշումների կայացման գործընթացին համապատասխան։ Իրական մարտական​​պայմաններին համապատասխան եւ ժամանակակից մարտական ​​փորձի հաշվառմամբ անցկացվող հրամանատարաշտաբային պատրաստության նպատակն է կատարելագործել ռազմական որոշումների կայացման գործընթացը՝ հաշվի առնելով ստորաբաժանումների մանեւրային հնարավորությունները, ինչպես նաեւ մշակել պաշտպանական եւ հակահարձակողական գործողություններ իրականացնելու հարցեր»,- նշվել է հաղորդագրությունում։

news.am