ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը պատասխանել է  ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքներին
(last modified Thu, 15 May 2025 12:49:58 GMT )
Մայիս 15, 2025 16:19 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը պատասխանել է  ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքներին

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունն արձագանքել է Եմենի հարով ԱԽ նիստում ԱՄՆ-ի կողմից Իրանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին։ Այս հայտարարությունն արտացոլում է Իրանի մոտեցումը՝ պաշտպանվելու միջազգային մեղադրանքներից, ինչպես նաև քննադատությունը Եմենում ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ


Հայտարարության մեջ ասված է․ «Եմենի հարցով ՄԱԿ-ի ԱԽ այսօրվա նիստում Միացյալ Նահանգները կրկին անհիմն մեղադրանք է հնչեցրել Իրանի հասցեին և փորձել խուսափել Եմենում խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իր  հարձակումների համար պատասխանատվությունից։ ԱՄՆ-ն պետք է  պատասխանատվություն կրի իր հանցագործությունների համար և մեղադրանքներ հնչեցնելով չի կարող դրանից խուսափել»։