Զարիֆ. Իրանն առաջիկայում ՀԳՀԾ-ի շրջանակներում կձեռնարկի իր վնասները հատուցող նոր քայլեր
https://parstoday.ir/hy/news/iran-i133120-Զարիֆ._Իրանն_առաջիկայում_ՀԳՀԾ_ի_շրջանակներում_կձեռնարկի_իր_վնասները_հատուցող_նոր_քայլեր
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ի պատասխան ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ի նկատմամբ անհավատարմությանն, Իրանն առաջիկայում ՀԳՀԾ-ի շրջանակներում կձեռնարկի իր վնասները հատուցող նոր քայլեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2021 12:27 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանն առաջիկայում  ՀԳՀԾ-ի շրջանակներում կձեռնարկի իր վնասները հատուցող նոր քայլեր

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ի պատասխան ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ի նկատմամբ անհավատարմությանն, Իրանն առաջիկայում ՀԳՀԾ-ի շրջանակներում կձեռնարկի իր վնասները հատուցող նոր քայլեր:

Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ հրապարակված տեսաուղերձում, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, դիմելով ԱՄՆ-ի նոր վարչակազմին ասել է, որ Վաշինգտոնում նոր կառավարության իշխանության գալուց հետո, հնարավորություն է ստեղծել  նոր մոտեցում կիրառել ՀԳՀԾ-ի վերաբերյալ,ս ակայն պատուհանը, որ  հիմա բաց է, շուտով կփակվի:

Զարիֆը հավելել է. «Ի պատասխան ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած  պարտավորությունների չկատարմանը, Իրանի կառավարությունը շուտով ստիպված կլինի նոր փոխհատուցող գործողություններ ձեռնարկել»:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը բազմիցս ապացուցել է իր հարևանների հետ ընդհանուր նպատակներին հասնելու ուղղությամբ փոխգործակցության և համագործակցելու պատրաստակամությունը: Նրա խոսքերով.«Իրանի նպատակն է կառուցել կայուն, խաղաղ և բարեկեցիկ տարածաշրջան և Թեհրանն այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկել»:

Իրանի դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Իրանի հարևանները նույնպես իմացել են, որ չեն կարող սպասել, որ օտարերկրացիներն ապահովեն իրենց անվտանգությունը, քանի որ աշխարհագրական ճակատագիրը հարևանների միասնության մեջ է: