Ռեիսի.Ամերիկացիներին վստահելը սխալ է
Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Պատմությունը ցույց է տվել,որ ամերիկացիներին վստահելը սխալ է»:
Այսօր Իրաքյան Քրդստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մասուդ Բարզանիի հատուկ պատվիրակ Հոշյար Զիբարիի հետ հանդիպման ժամանակ նշելով,որ Իրաքի Քրդստանի տարածքի անվտանգության ու խաղաղության պահապնումը մեծ նշանակություն ունի Իրանի իսլամական հանրապետության համար, Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ասել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը խափանում է տարածաշրջանի ժողովրդի անվտանգությունն ու անդորրը»:
«Այն, ինչ մենք ուզում ենք, բոլոր քրդական խմբերի միասնությունն ու համերաշխությունն է, և քրդական խմբերի միջև ցանկացած տարաձայնություն վնասակար է, և ճանապարհ է բացում տարածաշրջանում թշնամիների ներկայության համար», - ասել է Ռեիսին:
Նշելով ,որ ընդհանուր մտահոգություններից մեկը ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարն է, Հոշյար Զիբարին ասել է. «Մենք երբեք չենք մոռանա տարածաշրջանում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարելու և նրանց ոչնչացնելու Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերը»: