Խաթիբզադե. Թուրքիայում Իրանի գլխավոր հյուպատոսության ոչ մի աշխատակից չի ձերբակալվել
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքելով թուրքական լրատվամիջոցներից մեկում հրապարակված լուրին, հայտարարել է, որ Թուրքիայում Իրանի գլխավոր հյուպատոսության ոչ մի աշխատակից չի ձերբակալվել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սաիդ Խաթիբզադեն նշել է. «Հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը և դրանում հնչեցված մեղադրանքներն անհիմն են»:
Խաթիբզադեն հավելել է. «Թուրքիայում Իրանի գլխավոր հյուպատոսարանի աշխատակիցներից որևէ մեկը ներգրավված չի եղել վերոնշյալ լրատվամիջոցում տեղ գտած լուրի մեջ ներկայացված գործողություններում և հյուպատոսարանի աշխատակիցներից ոչ մեկը չի ձերբակալվել»:
Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է. «Մենք պաշտոնական խողովակներով կապի մեջ ենք Թուրքիայի իշխանությունների հետ՝ տվյալ խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու և խնդրին հետևելու նպատակով»: