Իրանը պատրաստվում է ԵԱՏՄ-ին անդամակցությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i133308-Իրանը_պատրաստվում_է_ԵԱՏՄ_ին_անդամակցությանը
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է «Fars» լրատվական գործակալությունը, այս մասին նշել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2021 14:51 Asia/Tehran
  • Իրանը պատրաստվում է ԵԱՏՄ-ին անդամակցությանը

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է «Fars» լրատվական գործակալությունը, այս մասին նշել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը:

«Այդ միությունը համախմբել է տարածաշրջանի երկրներին և ստեղծել ազատ առևտրի գոտի: Իրանը սկսել է բանակցությունները ԵԱՏՄ-ին անդամակցության ուղղությամբ և մեկնարկել է անդամակցությանը պատրաստվելու գործընթացը»,- Մոսկվա կատարած այցից վերադառնալուց հետո հայտնել է խորհրդարանի խոսնակը:

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է  2014թ. մայիսի 29-ին Աստանայում: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:  

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio