Զարիֆ. ճապոնիան չպետք է կատարի ԱՄՆ-ի հակաիրանական անօրինական որոշումները
https://parstoday.ir/hy/news/iran-i133550-Զարիֆ._ճապոնիան_չպետք_է_կատարի_ԱՄՆ_ի_հակաիրանական_անօրինական_որոշումները
Իրանի արտգործնախարարը Ճապոնիային կոչ է արել զերծ մնալ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված՝ ԱՄՆ-ի անօրինական որոշումները կատարելուց:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 15, 2021 18:30 Asia/Tehran
  • Զարիֆ. ճապոնիան չպետք է կատարի  ԱՄՆ-ի հակաիրանական անօրինական որոշումները

Իրանի արտգործնախարարը Ճապոնիային կոչ է արել զերծ մնալ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված՝ ԱՄՆ-ի անօրինական որոշումները կատարելուց:

Կիրակի օրը, ճապոնական Կիոդա լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, պահանջելով ազատել այդ երկրում Իրանի սառեցված ակտիվները, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը  հույս է հայտնել, որ Ճապոնիան և Եվրոպան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կհամոզեն վերացնել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ Ճապոնիան Իրանի Իսլամական Հանրապետության հին բարեկամն է: Անդրադառնալով  ՀԳՀԾ-ից միակողմանի դուրս գալուց հետո Թրամփի վարչակազմի կողմից Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառմանը, նա ասել է. «Քանի որ ԱՄՆ-ը խախտել է միջազգային իրավունքը, Ճապոնիան կարող է լավագույն օրինակ դառնալ ամերիկացիներին ցույց տալով, որ չի կատարում նրանց անօրինական որոշումները»: