Զարիֆ. Մեր տարածաշրջանը մեր առաջնահերթությունն է
(last modified Tue, 16 Feb 2021 05:28:54 GMT )
Փետրվար 16, 2021 08:58 Asia/Tehran
  • Զարիֆ. Մեր տարածաշրջանը մեր առաջնահերթությունն է

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, նշելով, որ Իրանը շարունակում է վարել ակտիվ դիվանագիտություն, հավելել է. «Մեր տարածաշրջանը մեր առաջնահերթություևն է»:

Երկուշաբթի օրը Թվիթերում արած գրառման մեջ, Զարիֆը նշել է. «Նախորդ շաբաթ հանդիպում եմ ունեցել Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Մարտին Գրիֆիցի, իսկ այսօր՝ Կատարի արտաքին գործերի նախարար Մոհամմդ բեն Աբդուլ Ռահման Ալ-Թանիի հետ»:

Զարիֆը հավելել է. «Աստանայի գործընթացի շրջանակներում, երեքշաբթի օրը Սոչիում կայանալու է Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարների հանդիպումը: Մեր տարածաշրջանը մեր առաջնահերթությունն է»:

Երկուշաբթի օրը, ԻԻՀ քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Ալի Ասղար Խաջիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ երեքշաբթի օրը Սոչիում կայանալիք Աստանայի գործընթացի ավագ փորձագետների 15-րդ նիստին մասնակցելու նպատակով: