Իրանի ու Ռուսաստանի ծովային զորավարժության կարևորագույն պատգամը՝ խաղաղությունն ու բարեկամությունն է
«Համակցված ծովային անվտանգության գոտի 2021» զորավարժությունների խոսանկըհայտարարել է.«Այս զորավարժությունը ներառվել է մասնակից երկրների ամենամյա ծրագրում և դրա կարևորագույն պատգամը խղաղությունն ու բարեկամությունն է:
Իրան-Ռուսաստան երկօրյա «Համակցված ծովային անվտանգության գոտի 2021» զորավարժությունները մեկնարկել են այսօր առավոտյան՝ Հնդկական օվկիանոսի հյուսիսային տարածքի և Օմման ծովի ուղղությամբ :
Զորավարժության խոսնակ, ծովակալ Ղոլամռեզա Թահանին, Ռուսաստանի նավատորմի հրամանատարի հետ համատեղ ճեպազրույցում, անդրադառնալով Հնդկական օվկիանոսի հյուսիսային տարածքի կարևորությանն ասել է.«Հնդկական օվկիանոսի հյուսիսային տարածքը գտնվում է աշխարհի հինգ ռազմավարական նեղուցներից երեքի միջև: Հյուսիսում Հորմոզի նեղուցը, արևելքում Մալակա նեղուցը և արևմուտքում Բաբոլմանդաբ նեղուցը, գտնվում են Հնդկական օվկիանոսի հյուսիսային տարածքում և նկատի առնելով այս կարևոր տարածքում առևտրական նավերի և լցանավերի երթևեկությունը. ծովային առևտրի անվտանգության ապաահովմանն ուղղված ջանքերը կրկնապատկվել են:
Ծովակալ Թահանին հավելել է.«Օվկիանոսի հյուսիսային տարածքը սպառնալիքի ենթակա չէ և մենք զորավարժությունն իրականացնում ենք այդ տարածքում, որպեսզի անապահով տարածքների անվտանգության ապահովման ծովուժի հմտությունները հասցվեն առավելագույնի»: