Հնդկական օվկիանոսում ընթացող զորավարժությունների շրջանակներում, իրականացվել է գիշերային հրաձգություն՝ օդային թիրախների ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i133672-Հնդկական_օվկիանոսում_ընթացող_զորավարժությունների_շրջանակներում_իրականացվել_է_գիշերային_հրաձգություն_օդային_թիրախների_ուղղությամբ
Հնդկական օվկիանոսում ընթացող զորավարժությունների շրջանակներում, իրականացվել է գիշերային հրաձգություն՝ օդային թիրախների ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2021 06:49 Asia/Tehran

Հնդկական օվկիանոսում ընթացող զորավարժությունների շրջանակներում, իրականացվել է գիշերային հրաձգություն՝ օդային թիրախների ուղղությամբ:

Իրան-Ռուսաստան «Ծովային անվտանգության գոտի» զորավարժության խոսնակ, ծովակալ Ղոլամռեզա Թահանին հայտարարել է. «Զորավարժության շրջանակներում, անցած գիշեր  իրականացված ամենակարևոր գործողություններից մեկը՝ գիշերով թիրախների ուղղությամբ հրաձգությունն, իրականացվել է հաջողությամբ»:

Նա հավելել է. «Օդային թիրախների ուղղությամբ գիշերային հրաձգության համար ապահանջվում է ճիշտ համակարգում և հստակ հրահանգներ, հաշվի առնելով ԱԹՍ-ների և մեծ թվով փոքր թռչունների ներկայությունը: Գործողությունն իրականացվել է ընդհանուր մարտավարական լեզվի կիրառմամբ՝ ԻՀՊԿ ծովուժի, Իրանի բանակի նավատորմի և Ռուսաստանի ծովուժի համատեղ ջանքերով»