Տեղի է ունեցել Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանման երկու նախագծերի շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i133940-Տեղի_է_ունեցել_Իրանի_բանակի_հակաօդային_պաշտպանության_ստորաբաժանման_երկու_նախագծերի_շնորհանդեսը
Շաբաթ օրը տեղի է ունեցել Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանման երկու նախագծերի շնորհանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2021 09:06 Asia/Tehran

Շաբաթ օրը տեղի է ունեցել Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանման երկու նախագծերի շնորհանդեսը:

Արարողությունը տեղի է ուն եցել բանակի ՀՕՊ ոստորաբաժանման հրամանատար գեներալ Սաբահիֆարդի և Իրանի Իսլամական Հանրապետության գիտության և տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ Սորենա Սաթարիի մանսակցությամբ:

Ներկայացված նախագծերը վերաբերում են ռադարային ու փրկարարական ոլորտներին:

Առաջին նախագիծը «Բահման» զարգացած ռադարային համակարգն է, որն ունի փոքր թռչուններին հայտնաբերելու կարողություն, իսկ երկրորդը փրկարար համակարգի համար վիրահատական սենյակի կառուցումն է:

Իրանի բանակի ՀՕՊ ուժերի  հրամանատար, գեներալ  Սաբահիֆարդը հայտարարել է. «Բահման» զարգացած ռադարային համակարգը կարող է հայտնաբերել փոքր թռչող սարքերն, առանց որևէ ազդանշան արձակելու: Այն հնարավոր է տեղադրել բոլոր,  նույնսիկ քաղաքային միջավայրերում»: