Իրանը նախազգուշացրել է Սիոնիստական ռեժիմի սխալ քայլերի հետևանքների կապակցությամբ
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին, կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիւո Գութերեշին և ԱԽ գլխավոր քարտուղարին ուղղված նամակներում, անհիմն է որակել Իսրայելի այն հայտարարությունը, թե Իրանն է կազմակերպել Օմանի ծոցում իսրայելական նավի վրա իրականացված հարձակումը:
Նա նշել է. «Այս հարձակման մանրակրկիտ ուսումնասիրությունը վկայում է, որ այն իրականացվել է խաղացողների կողմից, որոնք հետապնդում են անօրինական նպատակներ ու վարում են անօրինական քաղաքականություն»:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հավելել է. «Իրանի դեմ ուղղված մեղադրանքի նպատակն է ճնշում գործադրել Թեհրանի վրա և միջազգային հանրության ուշադրությունը շեղել Իսրայելի հանցագործություններից»:
Թախթռավանչին հավելել է. «Աշխարհը պետք է զգույշ լինի այս մասին և Իսրայելին պետք է պատասխանատվության կանչի իր ռազմական հանցագործությունների համար և նախազգուշացնի, որ այդ ռեժիմը պատասխանատու է լինելու նաև սխալ հաշվարկների հիման վրա արված ցանկացած քայլի համար»: