Գեներալ Սաֆավի. Իրանն ավիատիեզերական ոլորտում իր պաշտպանական հզորության գագաթնակետում է
https://parstoday.ir/hy/news/iran-i135266-Գեներալ_Սաֆավի._Իրանն_ավիատիեզերական_ոլորտում_իր_պաշտպանական_հզորության_գագաթնակետում_է
ԻԻՀ մեծարգո առաջնորդի ավագ խորհրդական և օգնական, գեներալ Սեյեդ Յահյա Սաֆավին ասել է.«Պաշտպանկան, հատկապես ավիատիեզերական ոլորտում, Իրանն իր հզորության գագաթնակետում է գտնվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2021 15:13 Asia/Tehran
  • Գեներալ Սաֆավի. Իրանն ավիատիեզերական ոլորտում իր պաշտպանական հզորության գագաթնակետում է

ԻԻՀ մեծարգո առաջնորդի ավագ խորհրդական և օգնական, գեներալ Սեյեդ Յահյա Սաֆավին ասել է.«Պաշտպանկան, հատկապես ավիատիեզերական ոլորտում, Իրանն իր հզորության գագաթնակետում է գտնվում»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Աշուրա ավիատիեզերային համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ, գեներալ Սեյեդ Յահյա Սաֆավին ասել է.«Այսօր ԻՀՊԿ-ի ավիատիեզերային հզորությունն անհամեմատելի է Սրբազան Պաշտպանության  (Իրան-Իրաք պատերազմ) ժամանակների հետ»:

Տարածաշրջանից ամերիկյան ուժերին հեռացնելը վերջնական համարելով, ԻԻՀ մեծարգո առաջնորդի ավագ խորհրդական և օգնականն ասել է.«Մենք պետք է տարածարջանի ժողովուրդների ու կառավարությունների համագործակցությամբ տարածաշրջանից հեռացնենք ԱՄՆ-ին և իր ռազմական դաշնակիցներին, որոնք 20 տարի տարածաշրջանում անապահովության տարածման ու սպանության պատճառ են դարձել և պետք է հետևենք Արևմտյան Ասիան ԱՄՆ-ի ռազմական տիրակալությունից ազատելու ռազմավարությանը»: