Ընդգծվել է ԵԱՏՄ անդամ երկրների հնարավորություններից Իրանի օգտվելու անհրաժեշտությունը
Իրանի իսլամական խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի անդամն ընդգծել է տնտեսական զարգացման նպատակով, ԵԱՏՄ անդամ երկրների հնարավորություններից Իրանի օգտվելու անհրաժեշտությունը:
«Խանեյե մելլաթ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Ասղար Սալիմին ասել է. «Մենք պետք է օգտագործենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կարողությունները՝ զարգացնելու մեր տնտեսությունն այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները և խոչընդոտում են Իրանի ազատ առևտրին»:
Նշելով, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտուրը կարևոր է, Սալիմին հավելել է. «Միացյալ Նահանգների հետ առճակատման պատճառով, միությունը փորձում է սահմանել անկախ արտաքին քաղաքականություն, ուստի ամրապնդեց իր հարաբերություններն Իրանի հետ»:
ԵԱՏՄ առաջին ցուցահանդեսը կանցկացվի 2021 թվականի մայիսի 18-ից 21-ը՝ Թեհրանի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում` Իրանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի մասնակցությամբ: