ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի միջոցով, Իրանը կամրապնդի իր տնտեսական անկախությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i135286-ԵԱՏՄ_ի_հետ_ազատ_առևտրի_միջոցով_Իրանը_կամրապնդի_իր_տնտեսական_անկախությունը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը շեշտել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի միջոցով Իրանի տնտեսական անկախության ամրապնդման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2021 05:44 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի միջոցով, Իրանը կամրապնդի իր տնտեսական անկախությունը

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը շեշտել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի միջոցով Իրանի տնտեսական անկախության ամրապնդման անհրաժեշտությունը:

Մահմուդ Աբբասզադե Մեշկինին «Խանեյե Մելլաթ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Եվրամիությունն ու Արևմուտքը տմարդորեն բոյկոտեցին Իրանին ու շարունակեցին այդ քաղաքականությունն ուստի մենք պետք է աշխարհի հետ մեր առևտուրը շարունակենք այլ ձևով»:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը նշել է. «ԵԱՏՄ անդամների շահերը նրանցից պահանջում են առևտրային հարաբերություններ հաստատել Իրանի հետ և Թեհրանը պետք է օգտագործի այս հնարավորությունը»:

ԵԱՏՄ առաջին ցուցահանդեսը կանցկացվի 2021 թվականի մայիսի 18-ից 21-ը՝ Թեհրանի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում` Իրանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և  Ղրղզստանի մասնակցությամբ: