ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի միջոցով, Իրանը կամրապնդի իր տնտեսական անկախությունը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը շեշտել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի միջոցով Իրանի տնտեսական անկախության ամրապնդման անհրաժեշտությունը:
Մահմուդ Աբբասզադե Մեշկինին «Խանեյե Մելլաթ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Եվրամիությունն ու Արևմուտքը տմարդորեն բոյկոտեցին Իրանին ու շարունակեցին այդ քաղաքականությունն ուստի մենք պետք է աշխարհի հետ մեր առևտուրը շարունակենք այլ ձևով»:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը նշել է. «ԵԱՏՄ անդամների շահերը նրանցից պահանջում են առևտրային հարաբերություններ հաստատել Իրանի հետ և Թեհրանը պետք է օգտագործի այս հնարավորությունը»:
ԵԱՏՄ առաջին ցուցահանդեսը կանցկացվի 2021 թվականի մայիսի 18-ից 21-ը՝ Թեհրանի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում` Իրանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի մասնակցությամբ: