Զարիֆ. ՀԳՀԾ-ին հավատարիմ է միայն Իրանը
Անդրառադառնալով ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունների նկատմամբ Եվրոեռյակի ու ԱՄՆ-ի անհավատարմությանն ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ միայն Իրանն է հավատարիմ մնացել համաձայնագրին:
Թվիթերում արած գրառման մեջ, Զարիֆը նշել է. «ԱՄՆ-ն ու Եվրոեռյակը, ցուցադրական քայլեր անելու փոխարեն, պետք է կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները»:
Զարիֆը հավելել է, որ ՀԳՀԾ-ն համապարփակ համաձայնություն է, որը ստորագրվել է Իրանի ու 5+1 խմբի կողմից:
Նա նշել է, որ միջուկային գործարքի մեջ առկա Հ տառը նշանակում է «համապարփակ»:
Զարիֆն ամենայն հավանականությամբ, այս գրառմամբ պատասխանել է ԱՄՆ-ի կողմից հնչեցված՝ նոր համապարփակ համաձայնագիր կնքելու վերաբերյալ հայտարարությանը:
Երեքշաբթի օրը ԱՄՆ 140 օրենսդիրներ, պետքարտուղար Բլինքենին ուղղված նամակում, կոչ են արել Իրանի հետ «համապարփակ» համաձայնագիր կնքել, անտեսելով այն հանգամանքը, որ Վաշինգտոնը դուրս է եկել միջուկային համաձայնագրից և պետք է վերադառնա իր ստանձնած պարտավորություններին: