Նամաքի. Իրանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լավագույն արտադրողներից է լինելու
https://parstoday.ir/hy/news/iran-i135936-Նամաքի._Իրանը_կորոնավիրուսի_դեմ_պատվաստանյութի_լավագույն_արտադրողներից_է_լինելու
Իրանի առողջապահության նախարարն ասել է.«Գարնանն Իրանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լավագույն և կարևորագույն արտադրողներից է լինելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2021 08:05 Asia/Tehran
  • Նամաքի. Իրանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լավագույն արտադրողներից է լինելու

Իրանի առողջապահության նախարարն ասել է.«Գարնանն Իրանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լավագույն և կարևորագույն արտադրողներից է լինելու»:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Ֆախր 1» իրանական պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին փուլի մեկնարկի միջոցառման ժամանակ, անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներին, Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքին ասել է. «Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ չնայած պատժամիջոցներին, Իրանը կորոնայի պանդեմիան կառավարելու հարցում փայլում է աշխարհում»:

Նամաքին  ասել է.«Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ցուցումներով, Իրանը հաջող գործունեություն է ունեցել կորոնավիրուսի պանդեմիայի կառավարման հարցում, իսկ ամերիկացիներին դեռ չի հաջողվել ճիշտ տնօրինել այդ հարցը»:

Անդրադառնալով խոցելի խմբերում կորոնավիրուսի պատվաստանյութի բաշխմանը, Իրանի առողջապահության նախարարն ասել է.«Ցուցադրական պատվաստման համար չենք շտապում, սակայն լավագույն պատվաստանյութով խոցելի խմբերին պատվաստելու հարցում շտապում ենք»: