Զարիֆ. ԱՄՆ-ն Արևմտյան Ասիայում անապահովության տարածման պատճառն է
https://parstoday.ir/hy/news/iran-i135950-Զարիֆ._ԱՄՆ_ն_Արևմտյան_Ասիայում_անապահովության_տարածման_պատճառն_է
Քննադատելով Արևմտյան Ասիայում միջազգային միջամտությունները, Իրանի արտգործնախարարն ասել է.«ԱՄՆ-ի միջամտություներն ամենաշատ անապահովության ու անկայունության պատճառ են դարձել այս տարածաշրջանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2021 09:11 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ն Արևմտյան Ասիայում անապահովության տարածման պատճառն է

Քննադատելով Արևմտյան Ասիայում միջազգային միջամտությունները, Իրանի արտգործնախարարն ասել է.«ԱՄՆ-ի միջամտություներն ամենաշատ անապահովության ու անկայունության պատճառ են դարձել այս տարածաշրջանում»:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի ավերիչ քայլերը ռազմական միջամտությամբ չեն սահմանափակվում և Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը տարբեր հետևանքներ է ունեցել, այդ թվում խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի պանդեմիայի դիմագրավման հարցում»:

Զարիֆը նշել է, որ դիվանագիտական ճանապարհով կարելի է նոր տարածաշրջան կերտել և մարդկային, սոցիալական ու տնտեսական զարգացում ապահովել:

Իրանի արտգործնախարարը կարևորել է «Հորմոզի խաղաղություն» թեմայով Իրանի նախաձեռնությունը տարածաշրջանային երկխոսության համար: