Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի վճիռը
Իրանի իսլամական հանրապետության կառավարությունն Արդարադատության միջազգային դատարանին հղած նամակում տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն բազմիցս խախտել է դատարանի 2018 թվականի արձակած վճիռը: Նամակում Իրանը դատարանին կոչ է արել պատշաճ կերպով արձագանքել այդ հարցին:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից պայմանագրի խախտման հետ կապված գործով Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր կարգադրությունն անտեսվելու և մարդասիրական ապրանքների, սննդամթերքի, դեղորայքի, ուղևորատար ինքնաթիռների պահեստամասերի արտահանման և այդ նպատակով դրամական փոխանցումներ կատարելու հնարավորության ճանապարհին ԱՄՆ-ի կողմից ստեղծվող խոչընդոտների հարցով դատարանի հետ Իրանի նախկին նամակագրություններին, ԻԻՀ կառավարության ներկայացուցչի տեղակալն ասել է.«Այս ժամանակահատվածում ԱՄՆ-ն, խստացնելով պատժամիջոցները և խոչընդոտներ հարուցելով գործարքների կնքման ճանապարհին, մշտապես խախտել է դատարանի կայացրած վճիռը՝ նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի ճգնաժամային իրավիճակում, երբ ողջ աշխարհը պայքարում էր այդ վիրուսի դեմ»: