Թախթռավանչի. Պատժամիջոցները նպաստում են սիրիական ճգնաժամի շարունակվելուն
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառումը միայն երկարացնում է այդ երկրում տիրող ճգնաժամն ու սիրիացիների տառապանքներն ինչին ավելանում են նաև կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած խնդիրները:
Մաջիդ Թախթռավանչին երկուշաբթի օրը Սիրիայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է. «2021 թվականին Սիրիայում սովի սպառնալիքի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցը ընդգծում է այս մարտահրավերը լուծելու համար միջազգային օգնության մոբիլիզացման անհրաժեշտությունն ու հրատապությունը»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հավելել է. «Առաջին և ամենակարևոր քայլը Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը երաշխավորելն է՝ ահաբեկիչների դեմ պայքարի, երկրում անօրինական տեղակայված արտասահմանյան ուժերի դուրսբերման, օկուպացիայի ավարտի և Սիրիայի անվտանգության ապահովման միջոցով»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հավելել է, որ Սիրիայի մարդասիրական ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է վերջ տալ հակամարտությանն ապահովել լիարժեք ինքնիշխանություն և Սիրիայի տարածքային ամբողջականություն, վերացնել միակողմանի պատժամիջոցները և խուսափել քաղաքականացնել հումանիտար հարցերին ինչպիսիք են երկրի վերակառուցումը և փախստականների և տեղահանվածների վերադարձը: