Մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի վիրտուալ նիստը
https://parstoday.ir/hy/news/iran-i137308-Մեկնարկել_է_ՀԳՀԾ_ի_համատեղ_հանձնաժողովի_վիրտուալ_նիստը
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի վիրտուալ հանդիպումը մեկնարկել է Իրանի և 5+1 խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ և ԵՄ ներկայացուցչի նախագահությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2021 08:37 Asia/Tehran
  • Մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի վիրտուալ նիստը

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի վիրտուալ հանդիպումը մեկնարկել է Իրանի և 5+1 խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ և ԵՄ ներկայացուցչի նախագահությամբ:

Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին նախագահում է իրանական պատվիրակությունը: Նիստը նախագահում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան:

Ավելի վաղ, ճապոնական Կիոդո լրատվական գործակալությունը հայտարարել էր նիստի անցկացման մասին, հավելելով, որ անցած երկուշաբթի օրն իրանցի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները  Գերմանիայում   քննարկել են 2015 թ. կնքված միջուկային գործարքի վերականգնման ուղիները:

Իսկ Եվրամիությունը, հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ նշել է, որ նիստում քննարկվելու է  ՀԳՀ  ԱՄՆ վերադառնալու հարցը: