Զարիֆ. Իրանը կարող է Ուզբեկստանի համար տարանցիկ ուղի դառնալ դեպի համաշխարհային շուկաներ
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԻԻՀ կարող է Ուզբեկստանի համար տարանցիկ ճանապարհ ապահովել դեպի համաշխարհային շուկաներ:
Երկուշաբթի օրը, Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ուզբեկստանի արտգործնախարար Աբդուլազիզ Կամիլովի հետ Տաշքենդում կայացած հանդիպումից հետո հայտարարել է. «Ուզբեկստանի արտգործնախարարի հետ խոսել ենք Իրանի և Ուզբեկստանի տնտեսական, քաղաքական, մշակութային և հարաբերությունների ամրապնդման հարցերի շուրջ և քննարկել տարածաշրջանային համագործակցությանը, հատկապես Աֆղանստանում խաղաղությանը վերաբերող հարցեր»:
Հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կընդլայնվի, Զարիֆը հայտարարել է. «Իրանը կարող է Ուզբեկստանին օգնել դուսր գալ համաշխարհային շուկաներ և բաց ջրեր»:
Իրանի արտգործնախարարն այսօր (երկուշաբթի) մեկնել է Կենտրոնական Ասիա՝ հանդիպելու Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի պաշտոնյաների հետ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio