Իրանը կշարունակի ուժեղ աջակցություն ցուցաբերել Սիրիային
https://parstoday.ir/hy/news/iran-i137818-Իրանը_կշարունակի_ուժեղ_աջակցություն_ցուցաբերել_Սիրիային
Թեհրանում Սիրիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, Միջազգային հարցերով Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ընդգծել է.«Իրանը կշարունակի ուժեղ աջակցություն ցուցաբերել Սիրիային»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2021 15:26 Asia/Tehran
  • Իրանը կշարունակի ուժեղ աջակցություն ցուցաբերել Սիրիային

Թեհրանում Սիրիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, Միջազգային հարցերով Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ընդգծել է.«Իրանը կշարունակի ուժեղ աջակցություն ցուցաբերել Սիրիային»:

Թեհրանում Սիրիայի դեսպան Շաֆիղ Դիուբի հետ  հանդիպման ժամանակ, Հոսեյն Ամիր Աբդուլլահյանն ասել է.«ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ կիրառելով, փաստորեն տնտեսական ահաբեկչության զենքով ահաբեկչական պատերազմ է սանձազերծել Սիրիայի դեմ»: 

Ամիր Աբդուլլահյանը հավելել է.«Սիրիան գտնվում է Դիմադրության ճակատի առաջին գծում և Իրանը ամենայն հզորությամբ մնալու է Սիրիայի կողքին և շարունակելու է ուժեղ աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին ու ղեկավարությանը»:

Անդրադառնալով Իրան-Չինաստան 25-ամյա փաստաթղթի ստորագրմանը, Թեհրանում Սիրիայի դեսպան Շաֆիղ Դիուբն ասել է.«Այս համաձայնությունը մեծ ձեռքբերում է, որը փոխեց ուժերի հավասարակշռությունը»: