Իսրայելի հեռուստատեսությունը հաղորդել է, որ Մոսադը մասնակցել է Նաթանզի միջուկային համալրիի միջադեպին
Իսրայելական ռեժիմի հեռուստաալիքներից մեկը հաղորդել է, որ Մոսադը մասնակցություն է ունեցել Իրանի Նաթանզ միջուկային համնալիրում տեղի ունեցած միջադեպին:
Վկայակոչելով արևմտյան հետախուզական աղբյուրները, իսրայելական 13-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ ռեժիմի հետախուզական ծառայությունը մասնակցություն է ունեցել Նաթանզում տեղի ունեցած միջադեպին:
Կիրակի օրը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհռուզ Քեմալվանդին հայտարարել էր, որ Նաթանզի միջուկային համալիրի էլեկտրամատակարարման բաժնում վթար է տեղի ունեցել:
Այդ կապակցությամբ, կազմակերպության ղեկավար ԱԼի Աքբար Սալեհին հայտարարել է. «Նաթանզի հարստացման համալիրի դեմ իրականացված գործողությունը վկայում է, որ ԻԻՀ արդյունաբերական և քաղաքական առաջընթացին և Իրանի հետ բանակցություններին խոչընդոտելու ջանքերը ձախողվել են»:
Ըստ այդ հաղորդման, դատապարտելով այս հուսահատ քայլը, Իրանը հայտարարել է, որ համապատասխան գործողություններ է ձեռնրկելու հանցագործների դեմ: