Իսրայելի հեռուստատեսությունը հաղորդել է, որ Մոսադը մասնակցել է Նաթանզի միջուկային համալրիի միջադեպին
https://parstoday.ir/hy/news/iran-i138062-Իսրայելի_հեռուստատեսությունը_հաղորդել_է_որ_Մոսադը_մասնակցել_է_Նաթանզի_միջուկային_համալրիի_միջադեպին
Իսրայելական ռեժիմի հեռուստաալիքներից մեկը հաղորդել է, որ Մոսադը մասնակցություն է ունեցել Իրանի Նաթանզ միջուկային համնալիրում տեղի ունեցած միջադեպին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2021 04:09 Asia/Tehran
  • Իսրայելի հեռուստատեսությունը հաղորդել է, որ Մոսադը մասնակցել է Նաթանզի միջուկային համալրիի միջադեպին

Իսրայելական ռեժիմի հեռուստաալիքներից մեկը հաղորդել է, որ Մոսադը մասնակցություն է ունեցել Իրանի Նաթանզ միջուկային համնալիրում տեղի ունեցած միջադեպին:

Վկայակոչելով արևմտյան հետախուզական աղբյուրները, իսրայելական 13-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ ռեժիմի հետախուզական ծառայությունը մասնակցություն է ունեցել Նաթանզում տեղի ունեցած միջադեպին:

Կիրակի օրը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհռուզ Քեմալվանդին հայտարարել էր, որ Նաթանզի միջուկային համալիրի էլեկտրամատակարարման բաժնում վթար է տեղի ունեցել:

Այդ կապակցությամբ, կազմակերպության ղեկավար ԱԼի Աքբար Սալեհին հայտարարել է. «Նաթանզի հարստացման համալիրի դեմ իրականացված   գործողությունը վկայում է, որ ԻԻՀ արդյունաբերական և քաղաքական առաջընթացին   և Իրանի հետ բանակցություններին խոչընդոտելու ջանքերը ձախողվել են»:

Ըստ այդ հաղորդման, դատապարտելով այս հուսահատ քայլը, Իրանը հայտարարել է, որ համապատասխան գործողություններ է ձեռնրկելու   հանցագործների դեմ: