Իրաքի վարչապետը կոչ է արել հետաքննել Էրբիլի վրա հարձակումը
Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խոսնակը հայտարարել է, որ Իրաքի վարչապետը հրամայել է անհապաղ հետաքննություն սկսել Էրբիլի օդանավակայանի և այլ շրջաններում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ:
Ալ-Սումերիայի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրն Իրաքի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խոսնակ Յահյա Ռասուլը հայտարարել է, որ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի ասել է, որ Իրաքի անվտանգությունը կառավարության և անվտանգության ուժերի պատասխանատվությունն է:
Ալ-Քազեմին այդ հարձակումները համարել է ահաբեկչական գործողություն, որ ուղղված է Իրաքում անվտանգության դեմ:
Լրատվական աղբյուրները չորեքշաբթի երեկոյան հաղորդեցին, որ հրթիռային հարձակում է տեղի ունեցել Էրբիլի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի ռազմաբազայի և Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմաբազայի վրա: