ԻԻՀ նախագահն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i138914-ԻԻՀ_նախագահն_ընդգծել_է_տարածաշրջանային_խաղաղության_ու_կայունության_ապահովման_անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահն ընդգծել է տարածաշրջանային մեխանիզմների առանցքայնությամբ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2021 12:40 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն ընդգծել է տարածաշրջանային մեխանիզմների առանցքայնությամբ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Չորեքշաբթի օրը, Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մահմուդ Ղորեյշիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Աֆղանստանից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմանը, և նշելով, որ տարածաշրջանում ամերիկացիների ռազմական ներկայությունը չի նպաստել անվտանգության ու կայունության պահպանմանը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանը և Պակիստանը, որպես Աֆղանստանի ամենակարևոր ու ամենաազդեցիկ հարևան երկրներ, պետք է համագործակցության միջոցով  դերակատար լինեն այդ երկրում խաղաղության գործընթացի  կառավարման գործում: Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Պակիստանի և Աֆղանստանի հետ համագործակցությունը՝այդ հարցում իր դերակատարության համար»:

Այդ հանդիպման ժամանակ, անդրադառնալով համագործակցության ընդլայնմանն ուղղված երկու երկրի միջև ձեռք բերված համաձայնություններին, նախագահ Ռոհանին ընդգծել է այդ համաձայնությունների իրագործման անհրաժեշտությունը և Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունն է հայտնել էներգետիկայի ոլորտում Պակիստանի կարիքներն ապահովելու համար:

Հանդիպման ժամանակ, նշելով, որ Իրանի հետ Պակիստանի հարաբերությունները եզակի են, արժեքավոր ու եղբայրական, Պակիստանի  ԱԳ նախարարն ընդգծել է բոլոր ոլորտնեում այդ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: