Զարիֆ. Հուսով ենք, որ ԱՄՆ-ը խելամիտ քաղաքականությամբ կվերադառնա ՀԳՀԾ
Իրաքցի իր գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է. «Եթե ԱՄՆ-ը վերադառնա ՀԳՀԾ, Թեհրանը համապատասխան ստուգումներցի հետո, կձեռնարկի փոխադարձ միջոցներ»:
Իրանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Իբն ալ-Խաթիբ հիվանդանոցում բռնկված հրդեհի կապակցությամբ և հավելել. «Մենք բոլորս միասին կլինենք այս տարածաշրջանում: Մյուսները կհեռանան, բայց մենք մնալու ենք այս տարածաշրջանում:Եվ մենք պետք է հարաբերություններ կառուցենք՝ հիմնված բարիդրացիության և միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտելու, բարեկամության ու եղբայրության վրա, և սա Իսլամական Հանրապետության քաղաքականությունն է տարածաշրջանում:
Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆաուդ Հուսեյնն ընդգծելով իր երկրի դերը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում ասել է, որ Բաղդադը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում:
Բաղդադում Իրանի արտգործնախարարն այցելել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության վայրը: