Իրանն ԱԹՍ-ների ոլորտում մեծ թռիչք է գրանցել
Իրանի բանակի ռազմացամաքային ուժերը ներկայացրել են ներքին արտադրության նոր մահապարտ ԱԹՍ-ները, մեծ թռիչք գրանցելով այս ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ: Այս ԱԹՍ-ներն Իրանի բանակի ցամաքուժին հնարավորություն կտան մեծ առաջընթաց գրանցել հարձակողական մարտավարության ոլորտում:
Ինչպես երևում է տեսանյութում, արհեստական ինտելեկտով աշխատող փոքր անօդաչու սարքերը կարող են լավագույնս իրականացնել իրենց առաքելությունը: Այդ ԱԹՍ-երն այնքան խելացի են, որ վերջին պահին հրաժարվում են ոչնչացնել թիրախը, եթե տեսնում են, որ դա սխալ թիրախ է, կամ տարածքում կան քաղաքացիական անձինք:
Այս մահապարտ ԱԹՍ-ների գործողություններից ավելի բարձրորակ տեսանյութերի հրապարակմամբ, հնարավոր կլինի ավելի հստակ կարծիք կազմել դրանք նախագծող երիտասարդ մասնագետների ստեղծագործական մտքի վերաբերյալ: