Իրանի արևմուտքում գտնվող Քարուն-4 աղեղնաձև ամբարտակի և Զագրոսի կաղնու անտառների գեղեցկությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i139490-Իրանի_արևմուտքում_գտնվող_Քարուն_4_աղեղնաձև_ամբարտակի_և_Զագրոսի_կաղնու_անտառների_գեղեցկությունը
Գարնանն Իրանի արևմուտքում գտնվող Զագրոսի կաղնու անտառները կանաչով են պատվում և շատ գեղեցիկ տեսարան են ստեղծում, որը հմայում է յուրաքանչյուր զբոսաշրջիկի ու բնասերի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2021 13:06 Asia/Tehran

Գարնանն Իրանի արևմուտքում գտնվող Զագրոսի կաղնու անտառները կանաչով են պատվում և շատ գեղեցիկ տեսարան են ստեղծում, որը հմայում է յուրաքանչյուր զբոսաշրջիկի ու բնասերի:

Չահարմահալ և Բախտիարի լեռնային նահանգը գտնվում է  Զագրոսի  լեռնաշղթայի կենտրոնական հատվածում:

Զագրոսի բարձունքը հիմնականում ծածկված է  կաղնու անտառներով: Այս փարթամ ու խիտ ծառերը գարնանն իրենց գեղեցկությամբ շոյում են յուրաքանչյուր դիտողի աչքերն ու հոգին:

Քարոն -4 աղեղնաձև ամբարտակը և լիճը գտնվում են Խուզեստան նահանգի և Չահարմահալ Բախտիարի նահանգի սահմանին՝Արդալ քաղաքում:

Այս տարածքում կառուցված  աղեղնաձև կամուրջը երթևեկության հնարավորություն է ընձեռել Խուզեստան և Չահարմահալ Բախտիարի նահանգների միջև:

Քարուն -4 աղեղնաձև ամբարտակի շրջակա կանաչապատ  տարածքի բնությունը  գրավում է զբոսաշրջիկներին: Այս տարածքը դարձել է Չահարմահալ և Բախտիարի նահանգի Արդալ քաղաքի զբոսաշրջային կենտրոններից  մեկը: