Զարիֆ. Գերագույն առաջնորդի սրտացավ խոսքը մեր համար վերջին խոսքն է
Ինստագրամյան իր էջում արած գրառման մեջ, ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը նշել է. «Գերագույն առաջնորդի սրտացավ խոսքն իմ և իմ գործընկերների համար վերջին խոսքն է և վերջին կետը՝ փորձագիտական քննարկումներում»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ԻԻՀ գերագույն առաջնօրդի կիրակի օրվա ելույթից հետո արած գրառման մեջ, Զարիֆը նշել է. «Որպես արտաքին հարաբերությունների ոլորտի գործադիր անձ, և հետազոտող, մշտապես համոզված եմ եղել, որ այս աստվածային տարածքի ամրապնդման համար արտաքին քաղաքականությունն ունի միասնության, ներդաշնակության, ազգային միասնականության կարիք և պետք է կառավարվի ամենաբարձր ատյանից: Եվ եհնց այս հիմամբ, առաջնորդի տեսակետներին և որոշումներին հետևելն անհերքելի անհրաժեշտություն է արտաքին քաղաքականության համար»:
Զարիֆը հավելել է. «Ցավում եմ, որ իմ անձնական տեսակետները, որոնցով միայն ցանկացել եմ իմ փրոձն առանց որևէ նպատակի փոխանցել, գողացվել ու որոշակի ամսերի առանձնացմամբ հրապրակվել է ԶԼՄ-ներում՝ Իրանի ժողովրդի ու հեղափոխության չարախոսներին առիթ տալկով շահարկել այդ հարցն ու թշնամաբար օգտվել իմ ոխսքերից ու գերագույն առաջնորդի մտահոգության պատճառ դարձել»:
Իրանի առաջնորդի տեղեկատվական գրասենյակը հաղորդում է, որ իսլամական հեղափոպության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, կիրակի օրն Աշխատավորների և ուսուցիչների համաշխարհային օրվա կապակցությամբ ունեցած ելույթում, քննադատելով որոշ պաշտոնյաների հայտարարությունները, որոնք շահարկվել են թշնամիների կողմից, նշել է. «Արտաքին քաղաքականությունը ոչ մի տեղ չի որոշվում ԱԳ նախարարությունում: Աշխարհի բոլոր երկրներում բարձրագույն ժողովներն ու պաշտոնյաներն են այն որոշում: Իհարկե, ԱԳ նախարարությունը նույնպես մասնակից է այդ գործընթացին, սակայն կատարում է միայն գործադիր ֆունկցիա: Իրանում գոյություն ունի ազգային անվտանգության գերագույն խորհուրդ, որը որոշում է կայացնում և ԱԳ նախարարությունը պետք է իրականացնի այդ որոշումները»: