Իրան. ԻԼԻՊ-ի աջակիցներին թույլ չենք տա տնտեսական ահաբեկչության միջոցով վնասել տարածաշրջանին
Իրանի խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով տեղակալը և Պաղեստինի ինթիֆադայի աջակցության կառույցի գլխավոր քարտուղարը հայտարարել է. «ԻԼԻՊ-ի ստեղծողներին ու հովանավորներին թույլ չի տրվելու տնտեսական ահաբեկչության միջոցով վնաս հսացնել մեր տարածաշրջանին»:
Երեքշաբթի օրը, Լիբանանի Ամալ շարժման ղեկավարի ներկայացուցիչ Սալահ Ֆահսի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Լիբանանի թշնամիների ջանքերին ճնշում գործադրելու այդ երկրի վրա, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Միացյալ Նահանգները նենգ միջոցներով փորձում է ներքին ճգնաժամ ստեղծել Լիբանանում»:
Հանդիպմանը, որը տեղի է ունեցել Երուսաղեմի միջազգային օրվա նախօրեին, երկու երկրների պաշտոնյաները կարևորել են այս տարի Երուսաղեմի օրվա արարողությունները մեծ շուքով անցկացնելու և տարածաշրջանում Սիոնիստական կեղծ ռեժիմի ահաբեկչական-ռասիստական գործողություններին դիմակայելու անհրաժեշտությունը:
ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնու նախաձեռնությամբ, Ռամադան սուրբ ամսվա վերջին ուրբաթ օրը նշվում է Երուսաղեմի միջազգային օրը:
Այս տարի Երուսաղեմի օրը նշվելու է մայիսի 7-ին: