Ռոհանի. Հակաիրանական պատժամիջոցները ձախողվել են
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները ձախողվել են:
Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, Հասան Ռոհանին ասել է. «Ես ժողովրդին ասում եմ. որ պատժամիջոցները ձախողվել են, և եթե մենք բոլորս միասնական լինենք, դրանք առաջիկայում կչեղարկվեն»:
Նա հավելել է. «Դիմացի կողմը գիտի, որ այլ ճանապարհ չկա, քան վերադառնալ ՀԳՀԾ և իր պարտավորությունների կատարմանը»:
Ղոդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրվամիջազգային օրվա կապակցությամբ Ռոհանին ասել է. «Այդ օրը սիոնիստների սգի օրն է, որոնք պարտվում են ԱՄՆ-ի վարած տնտեսական պատերազմում և տարածաշրջանի երկրները Իրանից հեռացնելու փորձում»:
Ռոհանին հավելել է, որ այսօր պատժամիջոցները դադարեցնելու ճանապարհն ավելի հարթ է ՝ նշելով, որ ՀԳՀԾ-ում իրանական ժողովրդի իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն և Թեհրանը հետքայլ չի անելու: