«Շիրազի գարունը». Իրանը՝ նարնջի ծառերի գարնանային գեղեցկությամբ ու բույրով ողողված
Մայիս 08, 2021 06:38 Asia/Tehran
Իրանի Շիրազ քաղաքը, որն անվանում են պոեզիայի և գրականության քաղաք, բոլոր իրանցիների մոտ ասոցացվում է նարնջի ծառերի գեղեցկության, բույրի ու պոեզիայի հետ, հատկապես՝ գարնան կեսին:
Շիրազում ծաղկման գագաթնակետը գրանցվում է ապրիլ և մայիս ամիսներին: Այս ամիսներին, քաղաքը կանաչ է և շատ տպավորիչ:
Գարնան կեսին Շիրազի պարտեզներում և փողոցներում տարածվող նարնջի ծառերի բույրը գրավում է բոլորին: