Զարիֆը շեշտել է Քարբալայում Իրանի հյուպատոսության դեմ հարձակման հեղինակներին բացահայտելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i140480-Զարիֆը_շեշտել_է_Քարբալայում_Իրանի_հյուպատոսության_դեմ_հարձակման_հեղինակներին_բացահայտելու_անհրաժեշտությունը
Իրանի արտգործնախարարը շեշտել է Քարբալայում Իրանի հյուպատոսության դեմ հարձակման հեղինակներին բացահայտելու անհրաժեշտությունը
(last modified 2026-02-09T01:26:00+00:00 )
Մայիս 11, 2021 05:08 Asia/Tehran

Իրանի արտգործնախարարը շեշտել է Քարբալայում Իրանի հյուպատոսության դեմ հարձակման հեղինակներին բացահայտելու անհրաժեշտությունը

Քարբալայում Իրանի  հյուպատոսության  դեմ իրականացված  հարձակումից հետո, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն Իրաքի ԱԳՆ  Ֆուադ Հուսեյնի հետ հեռախոսազրույցում Թեհրանի բողոքն է հայտնել նման  գործողությունների դեմ, որոնք հակասում են դիվանագիտական հարաբերությունների նորմերին ու սկզբունքներին և խախտում 1963 թվականին ստորագրված  Վիեննայի կոնվենցիան:

Նշելով, որ Իրաքի կառավարությունը պատասխանատվություն  է կրում այդ երկրում տեղակայված դիվանագիտական կառույցների  անվտանգությունն ապահովելու հարցում, Զարիֆը  հույս է հայտնել, որ  Իրաքի կառավարության և անվտանգության ուժերի զգոնության շնորհիվ, նման դեպքերը չեն կրկնվի:

Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը, ցավ հայտնելով նման միջադեպերի կապակցությամբ, ընդգծել է կառավարության հավատարմությունը՝ Իրաքում տեղակայված դիվանագետների և դիվանագիտական կառույցների անվտանգության ապահովման հարցին, հավելելով, որ հրահանգ է տրվել խստացնել այդ ուղղությամբ անվտանգության միջոցառումները: