Ղալիբաֆ. Նահատակ Սոլեյմանիի արյունը հարյուրապատեց Դիմադրության պայքարի ոգին
https://parstoday.ir/hy/news/iran-i140482-Ղալիբաֆ._Նահատակ_Սոլեյմանիի_արյունը_հարյուրապատեց_Դիմադրության_պայքարի_ոգին
Իրանի խորհրդարանի նախագահը, Ալ-Աղսա մզկիթում սիոնիստների կողմից իրականացված հրաձգությունը դատապարտող հաղորդագրության մեջ, գրել է, որ ամերիկացի ահաբեկիչների կողմից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի արյունը հարյուրապատեց Դիմադրության պայքարի ոգին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2021 05:16 Asia/Tehran

Իրանի խորհրդարանի նախագահը, Ալ-Աղսա մզկիթում սիոնիստների կողմից իրականացված հրաձգությունը դատապարտող հաղորդագրության մեջ, գրել է, որ ամերիկացի ահաբեկիչների կողմից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի արյունը հարյուրապատեց Դիմադրության պայքարի ոգին:

 Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Բռնագրավված տարածքներում տեղի ունեցող վրեժխնդրության շղթայական շղթայական իրադարձությունները  վկայում են, որ ռեժիմի հետ որոշ արաբական երկրների հաբարեությունների կարգավորման ստոր քայլը և գեներալ Սոլեյմանիի արյունը հարյուրապատկել են Դիմադրության պայքարի ոգին»:

Ղալիբաֆը հավելել է. «Հանցագործ սիոնիստների կողմից պաղեստինցիների նկատմամբ գործադրվող ճնշումների աճը,  Ալ-Աղսա մզկիթը պղծելը և Շեյխ Ջարրա շրջանում իրականացված դաժան հանցագործությունները ցույց են տալիս, որ նրանք շփոթված են Պաղեստինիղ զարգացումներից»:

Վերջին օրերին ավելացել են Երուսաղեմի Ալ-Աղսա մզկիթի և հարակից տարածքների պաղեստինցի բնակիչների դեմ սիոնիստ զինյալների հարձակումները: Պաղեստինցիները դիմադրել են հարձակումներին, ինչի հետևանքով մի քանի հարյուր պաղեստինցի վիրավորվել է: